Միշտ հեռվից է,ու միշտ թաքուն
Ոնց նայում եմ,հեռուն է նա փախչում,
Ոնց երգում եմ ինձ լսում է,
Բայց ձայնն ինչ է,որ չեմ լսում։
Մի քիչ խիստ է,կյանքն առանց սեր,
Եթե կոպիտ,ապա թաքուն,
Եթե գույներ,կամ էլ ծաղիկ պիտի բերեմ,
Որ նրա չոր սիրտը շահեմ,
Ես ոնց ասեմ որ ես ես եմ,
Նեղացած եմ,
Հեռուն նայել,մեկ այլ բան է,
Հեռվից սիրել,լրիվ այլ բան,
Եթե սիրտս բաբախ կուզի։
Նրանից է,
Մեկ է հեռվից լսել կուզի,
Ոնց էլ ասեմ,երբ էլ կանչեմ,
Մի քիչ անփույթ իմ պահվածքից,
Քանզի վախ կա որ կկորի,
Ես իմ յարին ետ կպահեմ,
Մենք մի քիչ կյանք,դեռ մեր սրտերում,
Մենք մի քիչ կյանք դեռ մեր մտքերում,
Ես ափսոսն եմ իմ սպասումի,
Ես բաբախն եմ նրա տենչի,
Ես երազն եմ իմ փնտրախի,
Ու կարոտն իր այդ զարկի։
Նրա սրտի,
Ես նեղացկոտ յարն եմ նրա,
Նրա այդ չար ու կոպիտ
Այդ նեղ սրտի,ու մի հպման,
Ես ոնց ասեմ որ դա հեռվից
Այդքան մոտիկ չի գա եթե պահես,
Ես կկորեմ այդ կրքի մեջ,
Յարն իմ սիրել ինձ լավ լսել
Ոնց ես ասեմ որ չգիտի,
Ես ոնց պատմեմ։
Ես նեղացկոտ յարն եմ նրա,
Նա էլ յարն իմ նեղացկոտ,
Ես ոնց սիրեմ նրա տված այդ մի փունջը,
Անուշ բույրը այդ վարդերի,
Ես ոնց լսեմ գարնան շունչը,
Ոնց պաշարեմ սիրտը հեռվից,
Եթե լսեմ սրտիս կոպիտ ու տաքարյուն,
Մեկ է հեռվից նայել կուզի,
Այդ մերժումն ափսոս է, սրտիս ափսոս,
Ախ այս սերն ինձ ափսոս է ափսոս,
Ես ոնց մերժեմ մի հպումը,
Այդ նուրբ ծաղկի,
Ես ոնց հպվեմ մի հայացքին անուշ յարից,
Մի րոպե է,ու մի պահ,
Որ դա կգա ու կգնա,
Մերժումը զուտ,ինչպես կուզես այն անվանիր,
Երբեմն դա է,պատասխանը ափսոսանքիդ,
Ես ափսոսն ն եմ նրա տենչի։
Նրա սրտի,
Ես նեղացկոտ յարն եմ նրա,
Նրա այդ չար ու կոպիտ
Այդ նեղ սրտի,ու մի հպման,
Ես ոնց ասեմ որ դա հեռվից
Այդքան մոտիկ չի գա եթե պահես,
Ես կկորեմ այդ կրքի մեջ,
Յարն իմ սիրել ինձ լավ լսել
Ոնց ես ասեմ որ չգիտի,
Ես ոնց պատմեմ։
Комментариев нет:
Отправить комментарий