суббота, 6 сентября 2025 г.

Գիշերների գիշերը

Իմ մտքերի մեջ մեկ գիշերը քեզ հետ,

Դա հուշ է ավախ,դա հուշ է ավախ,

Գուցե իմ հուշերում ես քեզ եմ տրվում,

Գուցե իմ մտքերում ես քեզ եմ ուզում,

Ես դեռ ապրում եմ,ես դեռ իմ նորն եմ:


Իմ բույրը մի գիշեր արժի,

Իմ հպումը մի կյանք,

Իմ համբույրը մի զարթոնք արժի,

Իմ հայացքը մի վերադարձ,

Իմ մտքերի մեջ մեկ գիշերը քեզ հետ,

Կյանք ու կռիվ է,

Իսկ սերն ամենից զատ՝ այն է ինչ արժի։


Գիշերների իմ գիշերը՝ այդ ես եմ որ կամ,

Գիշերների այդ հուշերը՝ սերն է իմ մեջ,որ կտամ,

Գուցե իմ հուշերում ես քեզ եմ տրվում,

Գուցե իմ մտքերում ես քեզ եմ ուզում,

Բայց ես դեռ ապրում եմ,ես դեռ իմ նոր եմ,

Որ կյանքից կյանք,

Կռվից էլ կյանք է մուրում։


Իմ բույրը մի հպումն է կրծքիդ,

Իմ շունչը մի զարկը սրտիդ,

Գուցե ես պոետն եմ քո գիշերվա,

Եվ դու ցանկությունն իմ այդ մեկ օրվա,

Ես դեռ կտենչամ,ես դեռ կսիրեմ,

Ես դեռ կգոռամ,ու սեր կաղերսեմ։


Գիշերների իմ գիշերը՝ այդ ես եմ որ կամ,

Գիշերների այդ հուշերը՝ սերն է իմ մեջ,որ կտամ,

Գուցե իմ հուշերում ես քեզ եմ տրվում,

Գուցե իմ մտքերում ես քեզ եմ ուզում,

Բայց ես դեռ ապրում եմ,ես դեռ իմ նոր եմ,

Որ կյանքից կյանք,

Կռվից էլ կյանք է մուրում։


Իմ բույրը մի գիշեր արժի,

Իմ հպումը մի կյանք,

Իմ համբույրը մի զարթոնք արժի,

Իմ հայացքը մի վերադարձ,

Իմ մտքերի մեջ մեկ գիշերը քեզ հետ,

Կյանք ու կռիվ է,

Իսկ սերն ամենից զատ՝ այն է ինչ արժի։

Комментариев нет:

Отправить комментарий

Գիշերների գիշերը

Իմ մտքերի մեջ մեկ գիշերը քեզ հետ, Դա հուշ է ավախ,դա հուշ է ավախ, Գուցե իմ հուշերում ես քեզ եմ տրվում, Գուցե իմ մտքերում ես քեզ եմ ուզում, Ես...