Քեզ եմ գրում գիշեր ցերեկ,
Քեզ եմ գրում երբ կա երբեք,
Մի բառ որը դեռ չեմ ասել,
Քառատող է,բայց դեռ երբեք։
Ես գուցե եվ կես,իսկ դու մի բուռ,
Ես գուցե մի կիրք,դու լուռ մի ջուր,
Ես ոնց երգեմ,երգիս մեջ է ջրիդ ձայնը,
Քառատողն է,քեզ կանչողն է։
Մի կարոտի ջերմ հպումով,ես գուցե կյանք,կամ էլ մի կիրք քեզ տվի,
Ես գուցե հուր,կամ էլ կրակ մի խարույկից վերցրի,
Բայց իմ խոսքը կիսատ մնաց,
Ինչպես եկող հայացքդ հնից,քառատողից իմ այդ կրքի։
Ես չեմ գոռում,որ ինչ լսեն,
Ես երգում եմ որ ինձ կանչես,
Մի ամաչի,մի էլ տխրի,
Դու մի տողով,ինձ սեր գրիր։
Մի երազանք հին օրերից՝ սեր տալ,ու սեր առնել,ինձնից քեզնից,
Դա մի պահ էր,մի ակնթարթ,գուցե պարզ էր,բայց այն վառ էր,
Այդ երազը որ վառ մնաց,կգա կանցնի քառատողով,
Բայց կրակով այն ետ կգա,ինչպես երգը մի բառ տողով՝ քառատողով։
Ես գուցե եվ կես,իսկ դու մի բուռ,
Ես գուցե մի կիրք,դու լուռ մի ջուր,
Ես ոնց երգեմ,երգիս մեջ է ջրիդ ձայնը,
Քառատողն է,քեզ կանչողն է։
Комментариев нет:
Отправить комментарий