Ինձ այնպես ներկիր,որ սազեմ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր,որ տեսք տամ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր որ կին լինեմ ես,
Ինձ այնպես զուգիր որ սիրտ տամ քեզ։
Որ սազեմ ես քեզ,
Ներկիր ինձ քո համբույրով,այնպես,
Որ հպվեմ նորից ես քեզ,
Այնպես լուռ եմ ես,մոտ եմ գալիս կամաց-կամաց,
Ասես անգույն մի քայլ լինեմ ես,
Ինձ այնպես ներկիր որ լույսի տակ երևամ ես
Երբ քայլեմ քեզ հետ՝ ձեռք-ձեռքի տված։
Ոնց քայլեմ,քայլս այս ճամփով,
Որ շողքդ գտնեմ,
Ոնց գույնեմ ձեռքը իմ,որ քոնը բռնեմ,
Ես ճամփան եմ քո ոտքի,երբ այն քեզ ինձ մոտ է բերում,
Բայց անգույն է այն,երբ առանց ոտք ես քեզ եմ փնտրում։
Ինձ այնպես ներկիր,որ սազեմ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր,որ տեսք տամ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր որ կին լինեմ ես,
Ինձ այնպես զուգիր որ սիրտ տամ ես քեզ,
Երբ հագնեմ հագուստն իմ այս,քեզնով ինձ տված,
Եվ գույնս դու առնես,երբ դառնամ քեզնով քեզ հպված։
Ինձ այնպես ներկիր որ կին լինեմ ես,
Ինձ այնպես զուգիր որ սիրտ տամ ես քեզ,
Երբ հագնես հագուստն իմ այս,քեզնով ինձ տված,
Ես գույնդ կառնեմ,երբ կդառնամ քեզնով քեզ հպված։
Ինձ այնպես ներկիր, որ սրտեմ ես քեզ,
Հայացքդ այդ մեկ բավ էլ է կարծես,
Եթե մի կիրք կա,գրկած համբույրում,
Ես գույն էլ կառնեմ,թև,կամ ճանապարհ,
Ու քեզ մոտ կգա ոտն իմ այդ անգույն,
Ես ոնց այն գույնեմ,եթե դու չեկար,
Գույնն էլ իմ դառար,հոգին ու ճամփան,
Դեպի տունն իմ, քո փոքր սրտերի։
Ինձ այնպես ներկիր,որ սազեմ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր,որ տեսք տամ ես քեզ,
Ինձ այնպես ներկիր որ կին լինեմ ես,
Ինձ այնպես զուգիր որ սիրտ տամ ես քեզ,
Երբ հագնես հագուստն իմ այս,ինձնով քեզ տված,
Ես գույնդ կառնեմ,եվ կդառնամ քեզնով քեզ հպված։
Комментариев нет:
Отправить комментарий