Մի կրքոտ գիշերվա համբույրից հետո,
Ես ոնց յարիս աչքերին նայեմ,
Եթե ես նրա սիրուն էլի կարոտ եմ,
Մի փոքրիկ անուշ հպումից հետո,
Ես ոնց նրա այդ անուշ աչքերին սիրով լի նայեմ,
Եթե ես նրա տաքուկ այդ գրկին այդպես կարոտ եմ։
Երբեմն դատարկ, բայց ջերմ անկողնում,
Նրան եմ սպասում ձեքս ես մեկնած,
Ոնց ես դա ասեմ,որ այդ ամենը արդեն ես զգում եմ,
Մենությամբ լցված իմ այս անկողնում,
Ես լիության մեջ իրեն եմ սպասում
Որ սիրտս վերցնի իր մեծ ափի մեջ,
Որ հոգիս գրկի իր մեծ մարմնի մեջ,
Ես ոնց դա ասեմ այդ մենության մեջ,
Ոնց նրան տրվեմ,թեկքուզ իմ գրկում
Եթե հեռու է անգամ բառերով,
Ու անկողնուցս առանց ուզելու։
Ջերմությունն ինչ է,ես դա չզգացի,
Հեռավորության մեջ,հոգիս սատանային էլ տվի,
Ավախ նա մնաց այնտեղ զուտ կանգնած
Հեռվից ինձ նայող իր մեծ աչքերով,
Կարոտս մնաց մենությանս մեջ,
Ինքն էր դա լցնում,էլ ոնց ես ասեմ,
Լիությունն իմ այս մենությանս հետ՝ իր մեծ ափի մեջ
Նա երբ պիտ առնի,որ իր հետ տանի,
Իր մեծ ու փոքր այդ հայացքի մեջ
Ես ոնց այն լցնեմ,որ անկեղնուցս հեռու չփախչի։
Իր այդ անուշ ու տաքուկ կարոտ հայացքում,
Համբույրից առաջ,հետո էլ թեկուզ
Ինձ էի տեսնում,անցյալումս զուտ,
Ես ոնց ետ բերեմ լիությունն իմ այդ
Մենությանս մեջ ինձ էլ բան ավախ չմնաց,
Եթե ես մեծն եմ իմ հոգու առջև՝
Թող սերը լինի նա սրտիս համար,
Եթե ես ճիչն եմ իր այդ սպասումի՝
Թող լիությունն իմ այդ հենց նա էլ լինի։
Լիությունն իմ այս մենությանս հետ
Անկողնուս մեջ հենց նա պիտ գա լցնի։
Մի փոքրիկ անուշ հպումից հետո,
Ես ոնց նրա այդ անուշ աչքերին սիրով լի նայեմ,
Եթե ես նրա տաքուկ այդ գրկին այդպես կարոտ եմ։
Լիությունն իմ այս մենությանս հետ՝ իր մեծ ափի մեջ
Նա երբ պիտ առնի,որ իր հետ տանի,
Комментариев нет:
Отправить комментарий