Մի փոքր բեմի
Փոքրիկ մի ծափից,
Եթե ես փայլեմ,կամ էլ այն կորցնեմ,
Ես ոնց ինձ խաղամ,այդ մեծ դերի մեջ,
Որ ինքս ինձ ծափ տամ,
Ու մարդկանց գովեմ,
Կամ էլ այդ ծափը նրանցից ուզեմ։
Իմ այս ոճի մեջ,իմ այս ոչի մեջ,
Ես կամ,և չկամ,
Ես մարդ եմ կամ էլ դեր,
Այս կեղծամի մեջ,
Իմ այս զարդարանքըւ,բեմի կամ մտքի
Ես ում վերագրեմ,որ ինձ նմանվի,
Ես ումից ուզեմ որ այնպես խաղա,
Որ ինձ ես այնտեղ ուզենամ տեսնել
Այս մեծ մեղքի մեջ,այս մեծ կրքի մեջ,կամ էլ բեմի մեջ,
Ու մեծ ծափերի,
Ես մարդկանց ոնց ինձ դեր տվող ասեմ,
Եթե իմն անգամ խաղալ չգիտեմ։
Փոքրիկ կոչումն իմ որպես մի արտիստ,
Իմ դեմ էլ անգամ հոդ ցնդեցրեց,
Մարդկան կարծիքը,կամ հայացքները,
Թեկուզ դիմացկուն,կամ լի ժպիտով,
Ես ումից վերցնեմ այդ զարդարանքը
Որ գրիչս անգամ իրեն չսպասի,
Որ բեմս գալուց դատարկ չմնա,
Որ հոգիս սպասելուց դատարկ չցավա,
Ես ումից վերցնեմ այդ ափսոսանքը։
Комментариев нет:
Отправить комментарий