пятница, 29 августа 2025 г.

Վերջին համբույրը

  

Մեր՝ իմ քո սիրո մեջ

մի վերջին օրը հավերժություն է,

Իմ քո այս կրքի մեջ՝ հպումը վերջին մի վերջին կիրք է։


Ես եմ միշտ տենչում,ես եմ միշտ ուզում,

Երբ իմ վերջինը օրով է սկսում,

Ժպիտն իմ վերջում համբույրդ է դառնում,

Վերջին համբույրն իմ անվերջ այս օրվա,

Վերջին համբուրյն իմ անվերջ այս օրվա։


Եթե ես լինեմ գուցե հուշերում,

Եթե համբուրեմ իմ խոր մտքերում,

Եթե և գրկեմ՝ ամենքից թաքուն,

Ինչո՞ւ է կիրքս այսպես ինձ տանջում իմ օրվա վերջում

Եթե ես լոկ մի բուռ համբույրդ եմ ուզում։


Իմ այս մի օրվա աղոթքների մեջ ես հոտդ ունեմ,

Ես քեզ էլ ունեմ իմ այդ բույրի մեջ,

Մեկն ենք մեր մարմնով,մեկը մեր կրքով,

Բայց մեր այս բույրով,ու այս մեր հոտով

Օրվա մի մասը լույսով,խավարով

Մի վերջին անգամ համբույր լոկ կորզեց՝ 

Իմ խոր հուշերից,ու այնպես արեց որ ծիծաղն իմ այս խենթ թնդա իմ սրտում,

Եթե այն վերջն էր, իսկ սա էլ սկիզբը իմ այս խենթ կրքի,

Թող լինի զուտ խեղճ համբույրը վերջին՝

Վերջին իմ կրքի։

Комментариев нет:

Отправить комментарий

Անհանգիստ սիրտ

Ժամանակին հոգին մարդու, Մարդն էլ հոգու կարիգ ուներ, Ժամանակին մարդս մարդու, Սիրտն էլ մարդու կարիգ ուներ, Ժամանակն էր,որ դա պիտի բուժեր, Ժամա...