пятница, 29 августа 2025 г.

Իմ ցանկությունն արևից բարձր է

Սրտիս գույներով երբ քայլում եմ ամպերով,

Ես տեսնում եմ արևը որն ինձ է գրկում,

Այդ գրկի մեջ ես քեզ եմ տեսնում,

Այդ ամպերի մեջ քո գիրկն եմ ես զգում։


Երբ ես երազում եմ բարձիս մասին,

Ես մեռնել եմ ուզում,ես մեռնել եմ ուզում՝

Գրկիդ մեջ մեռնել եմ ուզում։


Իմ անծանոթ այս ափերի մեջ,

Ես կրակ տվի,որ կիրք ինձ դու տաս,

Իմ այս ոչ խոր ջրերի մեջ՝

Հագուստս դարձրի, որ ինձ դու նայես,

Ես էլ այդ հայացքից քեզ միշտ կփնտրեմ,

Ես էլ այդ հայացքից քեզ ետ կբերեմ;

Իմ այս շուրթերը քո այդ շուրթերից

Այնքան ջուր կուզեն որքան ծովի մեջ անգամ այն չկա,

Ես ինչպես մի բուռ համբույրս կորզեմ այդ գիշերվա մեջ,

Որ կրակ վառեմ խարույկի շուրջը,

Ես ինչպես կիրքս այնպես ախ վառեմ,

Որ համբույր դիզեմ,ու մի սար ստանամ՝

Կրքիս պես կանգուն,

Կրքիս պես կանգուն

Կրքիդ պես կանգուն։


Ցանկությունն իմ այս բարձր է արևից,երբ դու կողքիս ես,

Երբ ես զգում եմ քեզ,

Ցանկությունն իմ այս,կրքիցս մեծ է,երբ դու իմ մեջ ես,

Ես վառում եմ ինձ ,երբ վառում ես դու ինձ,

Երբ զգում ես ինձ դու։


Ես փնտրեցի ինձ քո այդ հին սրտում,

Ես գտա ինձ այդ խոր անդնդում,

Ցանկությունն իմ այս բարձր է արևից,որ միշտ ես լինեմ,

Երբ դու կաս,որ միշտ դու լինես,

Երբ ես կամ,ու վառես դու ինձ,

Ու վառես դու ինձ,

Ու վառես դու ինձ,

Որ փարվես դու ինձ

Որ ես էլ վառվեմ։

Комментариев нет:

Отправить комментарий

Անհանգիստ սիրտ

Ժամանակին հոգին մարդու, Մարդն էլ հոգու կարիգ ուներ, Ժամանակին մարդս մարդու, Սիրտն էլ մարդու կարիգ ուներ, Ժամանակն էր,որ դա պիտի բուժեր, Ժամա...