Հազարների,ու անցորդների մեջ,
Ոնց որ մի մեծ փոթորիկի,
Ես հոգումս ինձ պահած,
Ու թաքուն քեզ երազած,
Մարդկանց ցույց եմ տալիս թե մոռացա,
Բայց հազարով ես հիշեցի։
Ես ոնց փոթորիկը հոգումս այդ պահած
Նորից ինձ պտտեմ,որ ինձ տեսնեմ,
Կամ քեզ իմ աչքերում,կամ էլ սրտում,
Նորից սիրել ոնց սովորեմ,այս անդունդի մեջ
Կամ քեզ նայեմ,ոնց չփախչեմ,
Երբ փոթորիկ եմ իմ ներսում։
Ես ուզում եմ հասնել իմ ամպերին,
Ես ուզում եմ գրկել իմ արևին,
Այլ ոչ լացել մթության մեջ,
Ես ուզում եմ տիրել խավարին,այլ ոչ մարդկանց սրտերին,
Տալիս եմ սիրտս քեզ ու հազարին,
Բայց ոնց անեմ ժամանակը կանգնի,
Որ ես տիրեմ այդ ամենին,
Երբ կանգնել եմ այդ ամենքի մեջ,ու մեջտեղում,
Ուժեղ ինձ սիրիր,որ էլ չլացեմ,
Ուժեղ ինձ սիրիր որ չխավարեմ,
Սեր չի որ աղերսում եմ,սակայն չեմ գտնում,
Սիրտս եմ տվել քեզ,որ ասես նորից ոնց սիրեմ։
Սիրտս եմ տվել քեզ,որ ասես նորից ոնց սիրեմ։
Նորից սիրել ոնց սովորեմ,այս անդունդի մեջ
Կամ քեզ նայեմ,ոնց չփախչեմ,
Երբ փոթորիկ եմ իմ ներսում։
Սեր չի որ աղերսում եմ,սակայն չեմ գտնում,
Սիրտս եմ տվել քեզ,որ ասես նորից ոնց սիրեմ։
Հազարների,ու անցորդների մեջ,
Ոնց որ մի մեծ փոթորիկի,
Ես հոգումս ինձ պահած,
Ու թաքուն քեզ երազած,
Մարդկանց ցույց եմ տալիս թե մոռացա,
Բայց հազարով ես հիշեցի։
Ես ուզում եմ տիրել խավարին,այլ ոչ մարդկանց սրտերին,
Նորից սիրել ոնց սովորեմ,այս անդունդի մեջ
Տալիս եմ սիրտս քեզ ու հազարին,
Ես ուզում եմ հասնել իմ ամպերին,
Ես ուզում եմ գրկել իմ արևին,
Այլ ոչ լացել մթության մեջ,
Ես հոգումս քեզ պահած,
Ու թաքուն քեզ երազած,
Մարդկանց ցույց եմ տալիս թե մոռացա,
Բայց հազարով ես հիշեցի։
Комментариев нет:
Отправить комментарий