понедельник, 11 августа 2025 г.

Ոնց լինեմ

Այս անապատ ու անծայր,

Այս չորացած անապատում,

Մենակության ու ծարավի,

Որոնումի ու բաբախի մեջ

Ոնց ես լինեմ որ քեզ լինեմ։


Ես խոստովանանքն եմ իմ այս սրտի,

Ես մեծ կիրքն եմ իմ այս լրբի,

Ես ոնց լինեմ մի երազանք այն էակի,

Ով անառակ հոգի ունի,

Ես ոնց սիրեմ այդ պիղծ հոգուն,

Ոնց ես գրկեմ,ու ոնց լիզեմ նրա հոգին,

Որ ցավերը իր,ու իմ հոգին,

Մենակությունն ու բաբախն այս իմ նա ինձ ետ տա,

Ոնց ես լինեմ այս անապատ ու անծայր 

Որոնումի ու բաբախի մեջ։


Մի անգամ էլ այն բաբախի,

Ես ետ կտամ զարկս նրան,

Մի անգամ էլ երբ այն ցավի,

Ես կշնչեմ շունչը նրա,

Հոտը նրա,ու այդ կիրքը,

Նրա մարմնից ու այդ հոտից,

Ես այրվում եմ ու թաթախվում,

Իր այդ տենչից ու հպումից,

Ես կոնֆետն եմ իր այդ լեզվի,

Նրա ձեռքից այդ նուրբ,ես զատ

Ասա իմ սիրտ ես ոնց լինեմ։


Ես խոստովանանքն եմ իմ այս սրտի,

Ես մեծ կիրքն եմ իմ այս լրբի,

Ես ոնց լինեմ մի երազանք այն էակի,

Ով անառակ հոգի ունի,

 Այս անապատ ու անծայր,

Այս չորացած անապատում,

Մենակության ու ծարավի,

Որոնումի ու բաբախի մեջ։

Ես ոնց լինեմ։

Комментариев нет:

Отправить комментарий

Գիշերների գիշերը

Իմ մտքերի մեջ մեկ գիշերը քեզ հետ, Դա հուշ է ավախ,դա հուշ է ավախ, Գուցե իմ հուշերում ես քեզ եմ տրվում, Գուցե իմ մտքերում ես քեզ եմ ուզում, Ես...