Վերցրու սիրտս,այն լացում է
Վերցրու հոգիս,այն ցավում է
Ես ուզում եմ,այն վազում է,
Ես կանչում եմ,
Ես կանչում եմ,հեռվից նորից
Քեզ քո մտքից,ես վերցնում եմ,
Որտեղ լինես այն այնտեղ է,
Վերցրու սիրտս,այն լացում է
Վերցրու հոգիս,այն ցավում է
Ես ուզում եմ,այն վազում է։
Թվում էր մի օր երազանքին նա կհասնի,
Իր այդ կանչով ուզած կետին կկանգնի,
Ես տխուր եմ իմ անգին,
Օր օրի ու ավելի,ես ցավում եմ իմ հոգի,
Քեզ թվում եմ,թվացյալ է անգամ այն,
Այն այսպես է,դա այնպես է,
Ես թվացյա,դու տեսանելի,
Ես ատելի,դու տարար,
Որտեղից գամ,որ քեզ գտնեմ,
Ինչպես ցավամ որ տամ քեզ,
Հոգիս ճախրում,կամ արտասվում,
Ես բարդույթով,կամ ապրումով,
Ես այս ցավով,ու այսպես
Ոնց ես սիրեմ ասա քեզ,
Սիրտս վերցրու,ցավում է,
Օր օրի ու ավելի,
Ցավում է այն անպատասխան,
Այդ խոսքերից ու այդպիսին,
Ես ոնց պահեմ այն օդում,
Այս ցավի մեջ,այս ամպի մեջ,
Ես երբ կգաս որ այն ճախրի,
Իր թևերով,ու իր գույնով,
Իր ցավերով,ու իր կանչով,
Ետ երբ կգաս,որ այն քայլի,
Քո ձեքի հետ,ու այն բռնած։
Ես ցավում եմ իմ հոգի,
Ոչ ոք դա էլ չգիտի,
Հոգի քանդել կամ կարկատել,
Կիսատ թողնել օր օրի,
Ոնց ես կիսեմ այս գիշերը,
Եղիր մոտիկ որ ես ճախրեմ,
Եղիր հեռու որ կանչեմ,
Եղիր օդում որ տեսնեմ,
Փայլդ ցույց տուր,որ համբուրեմ,
Ես մեռածն եմ քո այդ սրտի,
Ես փնտրածն եմ քո հայացքի,
Ես ցավում եմ, ախ իմ հոգի,
Ես ուզում եմ հոգի քանդել,ու կարկատել,
Ես ցավում եմ իմ հոգի,
Ոչ ոք դա էլ չգիտի։
Վերցրու սիրտս,այն լացում է
Վերցրու հոգիս,այն ցավում է
Ես ուզում եմ,այն վազում է,
Ես կանչում եմ,հեռվից նորից։
Комментариев нет:
Отправить комментарий