Օրերից մի օր մի թաքուն տան մեջ
Ես մի նավ գտա մի զամբյուղի մեջ,
Ես գտա վրան երկու տող գրված՝
<<Գրիր երազդ կամ էլ նամակդ
Դաջիր ինձ վրա ու ծովը նետիր>>
Այդ նավակը հին բայց դեռ մի ամբոողջ
Թղթի վրա էր,Որը լողացել հեռվից էր եկել ու հասել իրեն։
Երբ նա այն բացեց մի երկտող գտավ
Վերջում էլ փոքրիկ սիրտ վրան գրված
Ես եմ քո տունը,
Քեզնից առաջն էլ ու հետոն էլ ես,
Ուր էլ որ գնաս,ումն էլ որ լինես,
Սիրտդ այդ իմն է,որ ափին լողաս,
Հետ կգա այն ինձ,
Անօգնական սիրտ՝ այդպիսինն ես դու,
Եթե ես գտնեմ կտիրեմ ես քեզ,
Եթե ես ուզեմ կլինես դու ինձ հավերժ սպասողը,
Անօգնական դու այ սիրուն էակ,
Ես ոնց քեզ փնտրեմ ալիքների մեջ,
Օվկիանոսի մեջ,կամ էլ այն կողմում,
Օրերից մի օր,երբ ինձ պիտ գտնես,
Որ օգնեմ ես քեզ,ու սեր տամ ես քեզ,
Ոնց լինեմ կողքիդ,համբույրս ոնց զգաս,
Ոնց տրվեմ խոսքիդ։
Նամակից հետո,երբ այն ինձ ետ տաս,
Չասված տողերում ոնց մխիթարվեմ,
Չլսված երգում ձայնդ ոնց լսեմ,
Ինչու այն մենակ,անօգնական ախ այսպես,
Ինչու է այն սիրտ ինձ,իսկ ես օտարական մի կարծես,
Ինչու է մարմինս տենչում հենց նրան,
Ով ինձ չգիտի,բայց փնտրում է հեռվից,
Հուսահատ մի հայացքով,ու սիրուն այդ սրտով,
Ես այս ալիքի ու ծովերի մեջ,որ նավով լողամ,որ գտնեմ նրան,
Ես այս անտուն ափերի մեջ,որ տան մեջ փնտրեմ,որ նրան նայելուց
Սիրտն իմ այս դողա,ու կանչի նրան։
Անօգնական ախ իմ սիրտ,
Անծանոթ մի նամակ,
Այս նամակի մեջ ես ինձ ոնց փնտրեմ,
Այս տողերի մեջ ես ինձ ոնց հպվեմ,
Եթե ես տունն եմ քո այդ նայվածքի,
Դու էլ տիրուհին այս կորած սրտի,
Եկ բաց իմ դուռը,որ այնտեղ գտնես,
Եկ բաց իմ սիրտը,որ այնտեղ տեսնես,
Եկ տար ինձ հեռու,ասես ես եմ հենց,
Հեռվից քեզ գալիս,իմ այս տողերով
Ու իմաց տալիս, <<գրիր երազդ կամ էլ նամակդ
Դաջիր ինձ վրա ու ծովը նետիր>>,
Ես եմ քո տունը,
Քեզնից առաջն էլ ու հետոն էլ ես,
Անօգնական սիրտ՝ այդպիսինն ես դու,
Անօգնական դու այ սիրուն էակ,
Դաջիր ինջ այնպես որ ուր էլ գնամ
Քեզ մոտ ես գամ,
Անօգնական սիրտ,այ դու իմ միակ,
Ուր էլ ես գնամ,թեկուզև առանց քո սիրուն նավակ
Ետ կգամ քո տուն,իմ սիրուն էակ։